Հասարակություն

Երևանում չինարենի խորացված դպրոց կբացվի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում չինարենի խորացված ուսուցման դպրոց կբացվի: Դպրոցի կառուցման նպատակով հայկական կողմը չինական կողմին է տրամադրելու Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական և օժանդակ շենքն ու հարակաից տարածքը, որը մինչ այժմ գտնվում էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության տակ: Շինարարական ծախսերը հոգալու է չինական կողմը: «Ցանկություն կա այդ դպորցը դարձնել Արևելյան Եվրոպայի ու ԱՊՀ երկրների ամենախոշոր կենտրոն»,— նախագիծը ներկայացնելիս հայտարարել է ԿԳՆ Արմեն Աշոտյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button