Քաղաքական

Գեւորգ Կոստանյանը Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել է, որ  «Ցեղակրոն»  կուսակցության առաջնորդ  Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատեքստ չի  տեսնում: Հիշեցնենք, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը մոտ հարյուր աջակիցների հետ Ազատության հրապարակից դեպի  նախագահի նստավայր երթ  էր սկսել։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը: Տեղի էին ունեցել բախումներ: Շանթ Հարությունյանը օրերս դատապարտվեց  6 տարվա ազատազրկման:

Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանմումը, թե ինչու նա Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատքեստ չի տեսնում:

«Որովհետև ամբողջ գործը հիմնավորված, պատճառաբանված և ապացույցներով, և տեսագրություններով  բավական հագեցած է. այդ տեսակետից, եթե դուք ինքներդ օբյեկտիվորեն համադրեք, կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ այստեղ չի կարող լինել»,- ասում է:

Ցուցադրել ավելի
Back to top button