Միջազգային

«Գազպրոմը» ֆինանսական երաշխիքներ է պահանջում. սկզբում փող, հետո՝ գազ

«Գազպրոմը»Ուկրաինայից ու Եվրամիությունից պահանջում է ֆինանսական երաշխիքներ՝ սկզբում փող, հետո միայն գազ տրամաբանությամբ: Բյուսելում Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն բանակցությունները շարունակվել են 12 ժամ և փաստաթղթի ստորագրմամբ այդպես էլ չեն ավարտվել: Կշարունակվեն Ռուսաստան-Եվրամիություն-Ուկրաինա բանակցություններն այսօր թե ոչ՝ կախված է Գազպրոմին երաշխիքների տրամադրման հարցի համաձայնեցումից, ասել է գազային հսկայի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը հայտարարել է, որ իրենք ցանկանում են կնքել միջանկյալ համաձայնագիր՝ որպեսզի ձմռան ամիսներին ապահովեն Եվրոպա գազի մատակակարումները: Եվրոպացի մասնակգետների կանխատեսմամբ դժվար է կանատեսել  թե ինչով կավարտվի այս շախմատային պարտիան, և համաձայնագրի կնքման հավանականությունը գնահատվում է 50-50:

Ցուցադրել ավելի
Back to top button