Միջազգային
Ավարտվել է Վրաստանի հետ ԵՄ վիզային ռեժիմի դյուրացման առաջին փուլը


Ավարտվել է Վրաստանի հետ Եվրամիության վիզային ռեժիմի դյուրացման առաջին փուլը, կողմերը պատրաստ են անցնել հաջորդ փուլին, լրագրողներին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն։ Դիվանագետնը ասել է, որ սա առաջին քայլն է Եվրամիության հետ այցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու հաստատման ուղղությամբ, և Եվրահանձնաժողովը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Թբիլիսիի քայլերը։
Նախօրեին Եվրահանձնաժողովը հրապարակել էր Վրաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրի իրագործման մասին երկրորդ հաշվետվությունը, որում նշված է, որ վրացական կողմը հաջողությամբ կատարել է առաջին փուլի պահանջները։