ԿարևորՀասարակություն

«Անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ մի հղի կին չտուժի». Հովիկ Աբրահամյան

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Կառավարությունը որևէ քայլ չի անելու, որից կտուժի թեկուզ և մեկ հղի կին»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության ղեկավարին ասել է, որ այս ընթացքում հանրային քննարկումներ են տեղի ունեցել, ստացել են լավ առաջարկներ: Նախարարի այս հայտարարությանը հետևելն է վարչապետի դիտարկումը` «Ես ոչ մի լավ առաջարկ չեմ լսել, միայն դժգոհություն եմ լսել»: Ամփոփելով, կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս շեշտել է` «անելու ենք առավելագույնը, որպեսզի ոչ մի հղի կին չտուժի»:

Ցուցադրել ավելի
Back to top button