Քաղաքական

ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կառուցողական քայլերի կոչ է անում

ԱՄՆ շարունակելու է խրախուսել Երեւանին եւ Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կառուցողական քայլեր ձեռնարկելու հարցում,-  հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին՝ ներկայացնելով պաշտոնական Վաշինգտոնի տեսակետը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ օրեր առաջ Փարիզում կայացած հանդիպումը:

«Կողմերը կարող են հիմնվել այս տարվա ընթացքում նախագահների միջեւ կայացած երեք հանդիպումների ազդակների վրա՝ ձեռնարկելով վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր, եւ դա հնարավոր է իրականացնել միայն երկխոսության միջոցով: Պետքարտուղար Ջոն Քերին եւս հանդիպել էր նախագահների հետ Ուելսում: Կողմերը կարող են անցնել բուն բանակցային գործընթացին՝ առաջ մղելու հակամարտության խաղաղ եւ հարատեւ կարգավորումը: Մենք կխրախուսենք սա երկխոսության միջոցով»,- ասել է Ջեն Պսակին:

Ցուցադրել ավելի
Back to top button