Տնտեսական

2015 թ-ին 4 մլրդ. 524 մլն. դրամ կտրամադրվի նախագահի աշխատակազմին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

«2015-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին ծրագրված է հատկացնել 4 մլրդ. 524 մլն. դրամ, որը 341 մլն.–ով ավելի է, քան նախորդ տարի»,- այսօր ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրել է հանրապետուիթյան նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: Ըստ նրա, ավելացված գումարի 90%-ը բաժին է ընկնում աշխատավարձի ավելացումներին:

«Պետք է նշել, որ հունիսի մեկից նոր համակարգ է ներդրվել. ունենք 370 հաստիք, որոնց աշխատավարձերը ավելացել են 8-9%-ով»,-ասել է նա: Արամյանը կարևոր գործիք է համարում ծրագրային բյուջետավորումը, որն, ըստ նրա պետք է աստիճանաբար ներդնեն:

Ցուցադրել ավելի
Back to top button