Հասարակություն

Օծվել է Ճանկաթաղ գյուղի Սուրբ Գեւորգ եկեղեցու խաչը

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ

Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղում  վերականգնված Սուրբ Գևորգ եկեղեցու խաչն է օծվել Արցախի թեմակալ առաջնորդ  Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ: 17-րդ դարի եկեղեցին, որից խորհրդային տարիներին միայն հետքերն էին պահպանվել և տարեցների հիշողությունները շուտով  լրացնելու է Արցախի վերականգնված տաճարների շարքը:

 

 

Ավերված եկեղեցին Ճանկաթաղի վերջին տարիների կյանքում խորհրդանշական դեր է խաղացել:  Խորհրդային տարիներին պայթեցվել էր և մեր ժանականերում դրա տեղում համարյա ոչինիչ չէր մնացել: Թերահավատներն ասում են հետաքրքրությունը, իսկ գյուղը համոզված է Աստծո կամքը համախմբեց երիտասարդներին և նրանք գտան  ու հողից, տարիների փոշուց  ազատեցին եկեղեցու ավերակները:

Ժամանակի ֆիզիկական ու հոգևոր կապանքներից ազատվող եկեղեցին համախմբեց ոչ միայն գյուղաբնակներին, այլև օտարության մեջ գտնվող ճանկաթաղցիներին:

Ռուսաստանաբնակ Էդուարդ և Տամելա Սարգսյանները  հետաձգեցին բոլոր անձնական գործերը: Սբ.Գևորգի  վերակառուցումը դարձավ նպատակ: 2012 թվականից սկսվեցին աշխատանքերը և  երկու տարի անց եկեղեցին արդեն հիմնակառույց է, պաստպապատ:

Եկեղեցին դեռ իր վերջնական շինարարկան տեսքը չի ստացել: Հարդարման աշխատաքեր կան անելու: Բայց դռներն արդեն իսկ բաց են: Ժողովուրդը աղոթատեղի ունի և սա Էդուրադ  և Տամելա Սարգսյանները իրենց ամենամեծ երջանկությունն են համարում:

Ցուցադրել ավելի
Back to top button