Հասարակություն

Չաշխատող հղի կանանաց խնդիրը պետք է լուծել տնտեսության զարգացման հաշվին. Գագիկ Մակարյան

Ալիսա Գևորգյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

 

«Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարության մասնագետը երեք տարի շարունակ մոլեռանդորեն փորձում է իր գաղափարները կյանքի կոչել ՝ դրա համար չունենալով որևէ հիմք:  Ինչպես երեք տարի առաջ ներկայացված նախագիծը, այնպես էլ այս օրերին շրջանառության մեջ դրվածը, դատապարտված է ձախողման»,- «Ժամանակավոր անաշխատունակության  նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին այսպես է արձագանքում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

«Մենք շարունակ խոսում ենք կանանց ու տղամարդկանց իրավահավասարության մասին: 2009 թվականից հետևողականորեն փորձում ենք կանանց մղել դեպի բիզնես, իսկ հիմա  նման օրենքներով նրանց հիասթափեցնում ու կանանց հնարավորությունները սահմանափակում ենք»,-ասում է գործատուների միության նախագահը: Նրա համոզմամբ չաշխատող հղի կանանց խնդիրները պետք է լուծել ոչ թե աշխատող կանանց գումարները կրճատելու, այլ տնտեսության զարգացման հաշվին:

«Ժամանակովոր անաշխատունակության նպաստների մասին»  և «Պետական նպաստների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ իրենց դժգոհություններն ամփոփել և արդեն թղթին շարադրված պահանջի տեսքով համապատասխան մարմիններին ու հանրությանն են  ներկայացրել Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության  քաղաքացիական նախաձեռնության  անդամները: Նրանք ևս պնդում են, որ  բյուջետային միջոցների  ծախսարդյունավետությունն ու  հասցեականությունը  անթույլատրելի է ապահովել աշխատող և հղիության արձակուրդից օգտվելու նպատակ ունեցող կանանաց իրավունքների ոտնահարման հաշվին:

«Ժամանակովոր անաշխատունակության» և «Պետական նպաստների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների շուրջ կրքերը չեն հանդարտվում: Այդ փոփոխություններին կողմ և դեմ տեսակետները բախվում են «Ռադիոլուր»-ի պատրաստած թեմատիկ անդրադարձում:

Ցուցադրել ավելի
Back to top button