Մշակույթ

«Ճանապարհ դեպի Հայաստան» համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի հիշատակին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 

Հոկտեմբերի 12-ից 19-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում «Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից առաջին անգամ կազմակերպվել է հայ մշակույթի շաբաթ, որին էլ Հայաստանից  մասնակցել է «Շողակն» անսամբլը՝ «Ճանապարհ դեպի Հայաստան» խորագիրը կրող համերգով: Համերգն անսամբլի արտիստները նվիրել են իրենց ուսուցչին, հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի հիշատակին: «Շողակն» անսամբլն իր առաքելությունն է համարում աշխարհին ներկայացնել հայ երգն ու երաժշտությունը՝ պահպանելով և հավատարիմ մնալով ժողովրդական մշակույթին, դրանց պահպանմանը և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործին:

Ցուցադրել ավելի
Back to top button