ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահի առաջին այցը նոր լիցք կհաղորդի հայ- հորդանանյան համագործակցությանը (լրացված)

լրացվել է ժամը 19։ 06- ին

Հռիփսիմե Առաքելյան
«Ռադիոլուր»
Հորդանան, Ամման

Այսօր մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանան։ Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը: ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին: Զրուցակիցները երկուստեք հանձնառություն են ստանձնել քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը բարձրացնելու որակական նոր մակարդակի:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

ՀՀ նախագահի Հորդանան պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի անունից տրվել է աշխատանքային ճաշ՝ ի պահիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որտեղ բաժակաճառերով հանդես են եկել երկու պետությունների ղեկավարները։

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Հորդանանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հայաստանի նախագահի առաջին այցն է Հորդանան հույս է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի հայ- հորդանանյան փոխշահավետ համագործակցությանը։

ՀՀ նախագահի ելույթը՝ աշխատանքային ճաշի ընթացքում

 

Ցուցադրել ավելի
Back to top button