Քաղաքական

ՀՀ նախագահի այցը Հորդանան. Սերժ Սարգսյանին հանձնվեց Ամմանի բանալին

Հռիփսիմե Առաքելյան
«Ռադիոլուր»
Հորդանան, Ամման

Նախագահ Սերժ Սարգսյանի պատվիրակությունն այսօր հյուրընկալվեց Հորդանանի Ազգային խորհրդում։ Այստեղ ՀՀ նախագահին դիմավորեց Սենատի նախագահ Աբդալ Ռաուֆ ալ Ռավաբդեն։ Հորդանանի Հաշեմյան Թագավորության խորհրդարան եւս եղավ այցելություն, որտեղ Սերժ Սարգսյանին ընդունեց խորհրդարանի նախագահը։ Ընդունելությանը հետեւեց Հայաստանի նախագահի եւ Հորդանանի խորհրդարանի խոսնակի առանձնազրույցը։

Ի դեպ նշեմ, որ Հայաստանի պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ Ամմանի քաղաքապետարանում։ Հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնվեց Ամմանի բանալին՝ ի նշան նոր բարեկամության եւ շարունակվող հարաբերությունների։

Ավելի ուշ ՀՀ նախագահը այցելեց Հորդանանի ազգային թանգարան, որի ավարտին Սերժ Սարգսյանը գրառում կատարեց պատվավոր հյուրերի մատյանում։

Ցուցադրել ավելի
Back to top button