Տնտեսական

Հայաստանը կրկին աճ է արձանագրել Doing Business- ում

Համաշխարհային բանկի «Doing Business 2015» ցուցանիշում Հայաստանը գրավել է 45- րդ տեղը՝ նախորդ տարվա 49 տեղի դիմաց։

Այսօր հրապարակված զեկույցում Հայաստանը գտնվում է «Միջինից ցածր եկամուտ ունեցող» երկրների շարքում. 2 մլն 976 հազար բնակչության հաշվարկով մեկ մարդու միջին տարեկան ազգային եկամուտքը կազմում է 3790 դոլար։

 

Մեկ տարում Հայաստանում ձեռնարկություների գրանցման վարկանիշում Հայաստանը բարձրացել է 1 կետով՝ 4- րդ տեղը գրավելով վարկանիշային աղյուսակում։ Մեկ-ական  կետով բարելավվել է նաեւ շինարարություն թույլտվության, էլեկտրացանցերին միանալու վարկանիշերը։

Սակայն միաժամանակ 6 կետով նվազել է վարկերի ստացման, 1 կետով՝ փոքր ներդրողների իրավունքների պաշտպանության վարկանիշը։

Նախկին ԽՍՀՄ երկրներից Հայաստանից առաջ են անցել Վրաստանը եւ Մերձբալթյան երկրները։ ԵՏՄ մեր գործընկերներից Բելառուսը գտնվում է 57- րդ, Ռուսաստանը՝ 62- րդ, Ղազախստանը՝ 77- րդ, Ղրղզստանը՝ 102- րդ տեղում։

Տեղեկանք. Համաշխարհային բանկի խմբի մեծ հեղինակություն վայելող ամենամյա Doing Business զեկույցը վերլուծում է այն նորմատիվ դաշտը, որ կիրառվում է բիզնեսի բոլոր փուլերում, մասնավորապես՝ մեկնարկ և գործունեության ծավալում, հարկերի վճարում, արտաքին առևտուր և սնանկության լուծում: Բիզնես վարելու դյուրինության ընդհանուր վարկանիշը հիմնվում է 10 ուղղությունների վրա և սահմանային միավորի նկատմամբ դրանց ունեցած դիրքի վրա: Վերլուծությունն ընդգրկում է 189 տնտեսություն:

Doing Business զեկուցը չի գնահատում ընկերությունների ու ներդրողների համար կարևորություն ներկայացնող գործարար միջավայրի բոլոր կողմերը: Օրինակ՝ զեկույցը չի գնահատում բյուջետային կառավարումը, մակրոտնտեսական կայունության հարցերը, աշխատուժի հմտությունների մակարդակը կամ ֆինանսական համակարգերի ամրությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button