Հասարակություն
Իվան Կուխտա.«Ղրիմ-Հայաստան թռիչքներ չեն կարող իրականացվել՝ առանց Կիևի թույլտվության»


Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
Ղրիմից Հայաստան թռիչքներ չեն կարող իրականացվել՝ առանց Կիևի թույլտվության,-Մամուլի Ազգային Ակումբում լրագորղների հետ զրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ անդրադառնալով Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ ավիահաղորդակցության հնարավոր բացմանը:
Նա նշել է, որ մամուլում հայտնված տեղեկություններն այդ ավիահաղորդակցության բացման մասին չեն հաստատվում, քանի որ կա պաշտոնական դիրքորոշում Հայաստանի իշխանությունների կողմից, որի մասին իրեն տեղյակ է պահվել: Դեսպանի համոզմամբ՝ Երևանը չի տվել նման համաձայնություն: