Տնտեսական

Ինպես կարող է խնամին պահանջել խնամու հրաժարականը.Դավիթ Հարությունյանը՝ 2015թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովներում շարունակվել է 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Այսօրվանից պատգամավորներն անցել են ոլորտ առ ոլորտ քննարկումների: Հիշեցնենք, որ փաստաթուղթը խորհրդարանում հաստատվելու է դեկտեմբերի առաջին քառօրյայում: Իսկ մինչ այդ առաջիկա մեկուկես շաբաթում ոլորտային քննարկումներն են, ինչից հետո կառավարությունը կանի վերջնական շտկումներն ու հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կրկին կվերադարձնի Աժ:

 

 

Ինչպես երեկ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ այսօր՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը Աժ էր եկել առաջին անգամ ներկայացնելու հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Դավիթ Հարությունյանը ավելի քան համոզված է՝ այս կառավարությունը կիրականացնի իր մշակած բյուջեն, հակառակ իշխանափոխության պահանջներին եւ հանրահավաքների շարքին:

Իշխանափոխության քաղաքական տրամաբանություն նա չի տեսնում, չի պատասխանում, բայց խորհուրդ է տալիս տրամաբանել, թե ինչպես կարող է խնամին պահանջել խնամու հրաժարականը, հանրահավաքների «բազմամարդ» որակումն էլ իր համար կոնկրետ թիվ չէ: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախախարի կարծիքով մեծ ռեսուրսներ ունենալը այս դեպքում հարցի լուծում չէ:

«Ցույցերի ժամանակ շատ մարդիկ, որ միանում են նրանց պահանջը քաղաքական չէ, այլ սոցիալական է եւ դա պայմանավորված է այո, ոչ բարվոք սոցիալական վիճակով: Դա փաստ է, բայց դա փաստ է, որն ուղեկցում է մեզ վերջին 20 տարվա ընթացքում: Երբ մենք խոսում ենք ռեսուրսի մասին դուք թերագնահատում եք այլ ռեսուրսը, որն առկա է ընտրությունների ժամանակ հաղթանական իշխանական կուսակցության մոտ: Այս պարագայում ռեսուրսը չէ, որ հիմնական դեր է խաղում»:

Վերադառնանք բյուջեի նախագծին, մասնավորապես օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերին: Այս տարվա համեմատ հաջորդ տարի այդ ծախսերը կավելանան 17 միլիարդ դրամով՝ կազմելով 90 միլիարդ 168 միլիոն դրամ: Բոլոր ծախսերը նույնն են մնացել, գումարն ավելացել է պարզապես այս տարի պետական ծառայողների բարձրացած աշխատավարձի եւ թանկացած էլեկտրաէներգիայի ծախսերի վերահաշվարկի արդյունքում:

Ի դեպ՝ նախագահի աշխատակազմը միակն էր, որ խորհրդարանին տեղեկացրեց արված տնտեսումների մասին, մասնավորապես՝ օտարվել է 5 ավտոմեքենա եւ այդ ծախսերը պակասեցվել են: Մնացած գերատեսչությունները վախենում են ցույց տալ իրենց տնտեսումների չափը եւ այդ գումարն ուղղում են մի ծրագրից մեկ այլ ծրագրրի վրա, աշխատակազմերի ղեկավարներն ասում են, եթե պակասեցվի, ապա հաջորդ տարի էլ չի վերականգնվի:

«Մենք մի փոքր ավելի պաշտպանողական կլինենք, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ բյուջեն բավականին լարված է»:

Ի դեպ՝ մասնագետները հաշվարկել են ՀՀ նախագահի պաշտոնական այցելությունների քանակը վերջին 4 տարվա ընթացքում: Տարեկան նվազագույնը 16, առավելագույնը 26 այցելություն է ունենում երկրի նախագահը: Հաջորդ տարվա համար հաշվարկվել է այցելությունների առավելագույն չափը՝ նաեւ հաշվի առնելով, որ տարին կարեւոր է համայն հայության համար՝ Ցեղասպանության 100 ամյա տարելիցի կապակցությամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button