Քաղաքական

«Դիվերսանտների դատավարությունը լիովին օրինական է». Լարիսա Ալավերդյան

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Այդ դատավարությունը լիովին օրինական է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» Հ/Կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ում ընթացող՝ Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի դատավարությանը:

Տիկին Ալավերդյանը, քննադատելով բոլոր այն կարծիքները, որոնք վերաբերում են նրան, թե արդյոք չճանաչված հանրապետությունում դատավարություն իրականացնելը օրինակա՞ն է, ասաց. «Չճանաչված երկիր և անօրինական դատ հասկացությունները չպետք է խառնել իրար: Տասնյակից ավելի չճանաչված երկրներ կան աշխարհում, ու եթե դատական ատյանները չաշխատեին այդ երկրներում, արդեն հասկանալի է, թե ինչ իրավիճակի հետ գործ կունենայինք»:

Ցուցադրել ավելի
Back to top button