Գյուղատնտեսական համատարած հաշվառումը մոտենում է ավարտին


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
33 հարց, որոնք տրվում են քաղաքացիներին իրենց գյուղատնտեսական ունեցվածքի վերաբերյալ: Հոկտեմբերի 11-ից հանրապետությունում սկսվել է գյուղատնտեսական համատարած հաշվառումը, որն առաջին անգամ է իրականացվում: Արմավիրի մարզում ձևավորվել է 10 հաշվառման տեղամաս, 125՝ հրահանգչական և 550 հաշվային տեղամաս: Գյուղերում հաշվառումը բոլորի համար է, իսկ քաղաքներում՝ միայն առանձնատների բնակիչների: Գյուղատնտեսական համատարած հաշվառման ընթացքում հավաքագրված տեղեկությունները գաղտնի են, որը կարող է հրապարակվել միայն ընդհանուր ամփոփ թվերի տեսքով: Հաշվառման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 31-ին:
Գյուղատնտեսական համատարած հաշվառումը խիստ գաղտնի տեղեկատվություն է և քաղաքացիների ունեցվածքը հրապարկման ենթակա չէ: Տվյալներն օգտագործվելու են միայն ազգային վիճակագրական ծառայությունում ՝ ունենալով ավելի հավաստի տվյալներ գյուղատնտեսական նշանակության գույքի վերաբերյալ: Արմավիրի մարզում հոկտեմբերի 11-ից 97 համայնքում գյուղատնտեսական համատարած հաշվառում է իրականացնում 526 հաշվարար, որից 103 ը՝ Արմավիր, Մեծամոր և Էջմիածին քաղաքներում: Գյուղերում հաշվարարները տեղի բնակիչներ են, որոնք ավելի վստահություն են ներշնչում աշխատանքների հստակ կազմակերպման նպատակով: Ազգային վիճակագրական վարչության Արմավիրի մարզային գործակալության պետ Իշխան Սարգսյանը տեղեկացրեց, որ ֆիսկալ կառույցների աշխատողները չեն ներգրավված գործընթացում:
19 էջ, 33 հարց՝ իրենց ենթակետերով, քանի գլուխ անասուն՝ իրենց տեսակներով, քանի թև թռչուն՝ դարձյալ ըստ տեսակների, մորթատու գազան, մեղվաընտանիք, հողատարածք, մշակովի հողերի մակերես՝ ըստ մշակաբույսերի ու պտղի տեսակների, գյուղմթերքների արտադրության ծավալ , ոռոգման աղբյուրներ, գյուղնշանակության շենք-շինություններ, սարքավորումներ, մի խոսքով այն ամենը ինչն անհատն օգտագործում է իր գյուղացիական տնտեսությունում և իր անձնական սեփականությունն է: Գյուղատնտեսական համատարած հաշվառման թերթում ընդգրկված է նաև տնտեսության անդամների վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ անուներից, այդ էջում լրացվում է միայն տան գխավորի անունը կան հարցաթերթին պատասխանողի: Աշխեն Մարտիրոսյանը Արմավիր քաղաքի հաշվարարներից, իր աշխատանքում եղել են նաև խողչընդոտներ, երբ քաղաքացիները հրաժարվել են հարցազրույցից և փակել են դուռը: Հաշվարարի աշխատանքում առաջացած բարդությունները կարգավորվում է օրենքի սահմաններում:
Հաշվարարի աշխատանքի խոչընդոտում Արմավիրի մարզում եղել են միայն քաղաքներում, իսկ գյուղերից ահազանգ չի եղել:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման աշխատանքները հաշվարարների համար այցելությունների տեսքով կավարտվեն հոկտեմբերի 31-ին, սակայն դրանք դեռ ուսումնասիրվելու և ամփոփվելու են հրահանգչական և հաշվառման տեղամասերում: