ԿարևորՄիջազգային

Բրիտանական մամուլը բացահայտում է ԻՊ եւ Թուրքիա կապերը (տեսանյութ)

Բրիտանական «Daly Mail» թերթն այսօր «Իսլամական պետության» հարցում Թուրքիայի վարած իրական քաղաքականությունը բացահայտող ևս մի տեսանյութ է հրապարակել (տես վերեւում), որտեղ երևում է թե ինչպես են թուրք սահմանապահները Սիրիայի հետ սահմանին  ազատորեն շփվում ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախօրեին՝ Բի Բի Սի- ին ասել է, որ Քոբանին փրկելու և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից մաքրելու համար անհարժեշտ է այդ շրջանում ցամաքային ռազմական գործողություն իրականացնել։ Ըստ Դավութօղլուի՝ ամեակարևոր հարցը՝ ո՞վ պետք է իրականացնի ռազմական գործողությունը: «Եթե Թուրքիան Քոբանիում ռազմական միջամտություն ցուցաբերի, ես վստահ եմ, որ միջազգային ասպարեզում մեզ քննադատության կենթարկեն»,- ասել է Դավութօղլուն՝ միաժամանակ զարմանք արտահայտելով միջազգային լրատվամիջոցներում Թուրքիայի հասցեին հնչող մեղադրանքների առնչությամբ:

Իր հերթին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն այսօր ասել է, որ ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարում գլխավոր խոչընդոտն այն է, որ ԱՄՆ հրաժարվում է համագործակցել Բաշար Ասադի հետ: ՙԲոլոր գործողությունները ՙԻսլամական պետության՚ դեմ առանց պաշտոնական Դամասկոսի համաձայնության Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման դրսևորում են՚,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Back to top button