Տնտեսական

Բիզնես ինովացիոն II ֆորումին կրթական նախագիծ կներկայացվի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այս տարվա հոկտեմբերի 31-ին Դիլիջանում մեկնարկելու է  ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումը, որին մասնակցելու են  ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ոլորտի զարգացման իր հնգամյա ծրագրում ամրագրել է 2018թ-ին Հայաստանը դիրքավորվել  է աշխարհի 20 ամենանորարարական երկրների շարքում: Ֆորումի շրջանակներում քննարկվելու են հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտներում նորարարությունների առումով կատարվելիք աշխատանքները։

Ֆորումի ժամանակ անդրադարձ է կատարվելու ձեռներեցության, օրենսդրական, ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքներին: Ինֆոիմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը,  «Բեթ Կոնստրակտ» ընկերության զարգացման գծով փոխնախագահ Արմինե Մկրտչյանն ու «Ռոսսոտրուդնիչեստվո» կենտրոնի  հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Մարկ  Կալինինն այսօր հանդիպել են լրագրողների հետ ու որոշ մանրամասներ ներկայացրել: Ինֆոիմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն այսօր հայտարարել է, որ ֆորումի շրջանակներում մի կարևոր, կրթական նախագիծ են ներկայացնելու:

«Մենք մշակել ենք բոլոր հայկական 1400 դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման պրոյեկտ, այն ամբողջական է, ունի իր տնտեսական հիմնավորում, ֆանտաստիկ է այն:Խնդիր ենք դել, որ 2015թ սկսած ամեն կիսամյակում 200 դպրոցում ներդնել ինժեներական  լաբորատորիաները մինչև 2018թ: Հաշվարկել ենք, որ մեր ներդրած գումարը արդեն 2018-ի վերջին հետ է գալու: Շատ շահութաբեր նախագիծ է: Սովորաբար կրթության ոլորտում շահութաբերություն չի լինում»:

Ցուցադրել ավելի
Back to top button