Սպորտ

Բելառուս եւ հայ մարզիկների սպարինգ մենամարտը

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող Բելառուսի բռնցքամարտի հավաքականը Երևանի «Դինամո» մարզադահլիճում հերթական սպարինգ մենամարտն անցկացրեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ:

«Մենք եկել էինք Հայաստան, որպեսզի մեր բռնցքամարտիկների ֆունկցիոնալ վիճակը ստուգենք լեռներում: Մենք ունենք բժիշկ, ով անմիջապես  մարզումներից հետո հետազոտում է բռնցքամարտիկներին : Պետք է ասեմ, որ Ծաղկաձորի լեռները հրաշալի տեղ են մարզվելու համար և դա արդեն իսկ արտացոլվում է մեր բռնցքամարտիկների մարզավիճակում: Մենք այստեղից կհեռանանք լավ ֆունկցիոնալ պատրաստվածությամբ և կսկսենք աշխատանքներ տանել տեխնիկակատակտիկական որակները բարելավելու վրա»,- ասաց Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սոկոլովը։

Սոկոլովը տպավորված է հայ բռնցքամարտիկներով: «Դուք ունեք շատ լավ բռնցքամարտիկներ՝ մեծ ձգտումով ու ցանկությամբ: Ես այս երկու սպարինգների  ընթացքում չտեսա մի բռնցքամարտիկի, ով գլուխ պահեր, իսկ աշխատասիրությունն ամենակարևորն է: Պարզից էլ պարզ է, որ հայ բռնցքամարտիկներին մեծ ապագա է սպասվում»,- ասաց նա։

Իր հերթին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նշեց, որ սպարինգ մենամարտերը օգտակար էին նաև հայ բռնցքամարտիկների համար։ «Բելառուս բռնցքամարտիկների հետ սպարինգ մենամարտերը ցույց տվեցին, որ մեր տղաները լավ են պատրաստված թե՛ ֆիզիկապես , թե՛ տեխնիկապես։ Մի քիչ կա փորձի պակաս, բայց մենք դա կփորձենք լրացնել հենց նմանատիպ սպարինգ մենամարտերով ու միջազգային մրցաշարերով»,- ասաց Թորոսյանը:

Տեղեկացնենք, որ հայ բռնցքամարտիկների առաջիկա մրցելույթը Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարն է,  որը տեղի կունենա նոյեմբերի 18- 23-ը «Դինամո» մարզադահլիճում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button