Քաղաքական
2015թ-ին Ֆրանսուա Օլանդը կայցելի Հայաստան


Եռակողմ հանդիպումից հետո ի դեպ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է, որ եռակողմ հանդիպման ընթացքում քննարկել են մի շարք այլ հարցեր, որոնք վերաբերում էին տարածաշրջանային միջազգային խնդիրներին և որոնք ցույց տվեցին, որ կան հարցեր, որոնց նկատմամբ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել: Արտգործնախարարը տեղեկացրել է, որ մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան: