Սպորտ

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ»-ին հավակնող 23 ֆուտբոլիստների անունները

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ 23 ֆուտբոլիստների անունները: Նրանց թվում են Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը, Կարիմ Բենզեման, Կրիշտիանու Ռոնալդուն, Թոնի Կրոսը, Խամես Ռոդրիգեսը և Սերխիո Ռամոսը, ինչպես նաև Դիեգո Կոստան, Տիբու Կուրտուան, Անխել դի Մարիան, Մարիո Գյոտցեն, Էդեն Հազարը, Զլատան Իբրահիմովիչը, Անդրես Ինիեստան, Ֆիլիպ Լամը, Խավիեր Մասկերանոն, Լեո Մեսսին, Թոմաս Մյուլլերը, Մանուել Նոյերը, Նեյմարը, Պոլ Պոգբան, Արիեն Ռոբենը, Բաստիան Շվայնշտայգերը և Յայա Տուրեն: Ֆուտբոլիստների անունները հրապարակել է FranceFootball պարբերականը:

«Ոսկե գնդակը» կտրվի 2015 թվականի հունվարի 12-ին, Ցյուրիխում։ Տարվա լավագույն ֆուտբոլիստին կընտրեն լրագրողները, ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները։

Ցուցադրել ավելի
Back to top button