Տնտեսական

Քննարկվել են հայկական սննդամթերքի Ռուսաստան արտահանելու հարցերը

Հայաստանից Ռուսաստան ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնումը, մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու հնարավորությունները, միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տպագրման և կիրառման գործընթացները, միասնական ավտոմատացված էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումն են քննարկվել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտ մոսկովյան հանդիպման ժամանակ։

Սերգեյ Դանկվերտը նշել է հայ-ռուսական առևտրային հարաբերությունների կայուն զարգացման, մասնավորապես վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան ձկնամթեքի արտահանման ծավալների զգալիորեն աճի մասին: Առաջարկվել է ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ բացառելով մաքսանենգ ճանապարհով բեռների ներմուծումը, որը հատկապես ակտիվացել է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների կիրառումից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button