Քաղաքական

Փարիզյան հանդիպումը դրական քայլ էր. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝ դա դրական քայլ գնահատելով։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Նա, մասնավորապես, գրել է. «Ես կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն, որ Փարիզի վեհաժողովը դրական քայլ էր, շնորհակալություն Ֆրանսուա Օլանդին»:

Ցուցադրել ավելի
Back to top button