Տնտեսական

Վարչապետը հեղափոխություն չի խոստանում. «Ծախսելու ենք այնքան, որքան ունենք»

Լուսինե Վասիլյան
Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մենք կախարդական փայտիկ չունենք, որպեսզի տարիներով արմատացած բարքերն արմատախիլ անենք, բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է՝ այսօր խորհրդարանում մեկնարկած բյուջետային քննարկումների ժամանակ, ներկայացնելով հաջորդ տարվա ֆինանասկան գլխավոր փաստաթղթի նախագիծն  ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա ղեկավարած կառավարությունն առաջին  բյուջեն է ներկայացնում խորհրդարանին: Նախագիծը Հովիկ Աբրահամյանը իրատեսական է որակել՝ սոցալական ընդգծված ուղղվածությամբ:  Ինչ վերաբերում է տնտեսական քաղաքականության գերակայություններին, ապա վարչապետի  խոսքով, թիրախը շարունակում է խոշոր բիզնեսը մնալ, նպատակը՝ գործարար միջավայրի բարելավումն ու ստվերի կրճատումը:

Տալով բյուջետային քննարկումների մեկնարկը ՝ վարչապետը պատգամավորներին հորդորել է հեռու մնալ պոպուլիզմից, դահլիճ չբերել հրապարակի կրքրեը և հիշել հիմնական բանաձևը՝ ծախսելու ենք այնքան, որքան  ունենք և ոչ թե որքան կարիք ունենք:

Ցուցադրել ավելի
Back to top button