Միջազգային
Ուկրաինան այսօր նշում է Ֆաշիստական զավթիչներից երկրի ազատագրման 70-ամյակը


Ուկրաինան այսօր նշում է Ֆաշիստական զավթիչներից երկրի ազատագրման 70-ամյակը: Օրվա առիթով հարևան երկրի ժողովրդին հղած շնորհավորական ուղերձում Ռուսաստանի նախագահը կոչ է արել չմոտանալ եղբայրական ժողովուրդների միասնական սխրանքներն ու թույլ չտալ ֆաշիզմի դրսևորումներ Ուկրաինայի նորագույն պատմության մեջ:
«Մեր հայրերն ու պապերը նույն շարքում անձնուրաց պայքար են մղել մեր ընդհանուր հայրենիքի ազատության համար, մենք սկզբունքորեն պետք է պահպանենք մեզ ժառանգություն թողած լավագույն ավանդույները, այն է՝ եղբայրական հարաբերություններն ու միմյանց դժվար պահին օգնության հասնելու պատրաստակամությունը», Կրեմլի կայքում զետեղված ուղերձում նշել է Ռուսաստանի նախագահը: