Միջազգային
Նոյեմբերի 28-ից 30-ը Հռոմի Պապը կլինի Թուրքիայում


Նոյեմբերի 28-ից 30-ը Թուրքիայում կլինի Հռոմի Պապը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ֆրանցիսկը իր այցի նպատակներին անդրադառնալով նշել է. «հաղթահարել խոչընդոտները, որոնք մինչ օրս բաժանում են կաթոլիկներին ուղղափառներից»։ «Պապի և Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի ևս մեկ հանդիպումը կկրճատի այն հեռավորությունը, որն առկա է հազարավոր տարիներ և աստիճանաբար կրճատվում է՝ սկսած Վատիկանի երկրորդ հավաքից »,- նշել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: