ԿարևորՄիջազգային

ՄԱԿ. Հակամարտությունները ծագում են ինքնորոշման իրավունքի մերժման պատճառով

Ինքնորոշման իրավունքի իրացումը ունի կարեւոր նշանակություն տեղական, տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության պահպանման համար եւ պետք է դիտվի որպես հակամարտությունների կանխարգելման կարեւոր ռազմավարություն, հայտարարել է ՄԱԿ- ի ժողովրդավարության եւ միջազգային արդար աշխարհակարգի աջակցման հարցերով անկախ փորձագետ Ալֆրեյ դե Զայասը։

«Վերջին տասնամյակների ընթացքում շատ հակամարտություններ են ծագել ժողովուրդների՝ իրենց մարդու իրավունքների, ընդհուպ ինքնորոշման իրավունքի օրինական ձգտումը մերժելու պատճառով»,- հայտարարել է դե Զայասը՝ ներկայացնելով իր զեկույցը ՄԱԿ- ի գլխավոր վեհաժողովում։

ՄԱԿ- ի եւ միջազգային հանրության պատասխանատվությունն է ունկնդիր լինել վաղ ազդանշնաններին, որպեսզի կարողանա երկխոսություն ծավալել եւ զբաղվել որոշումների կայացման հավասար մասնակցությունից զրկված ժողովուրդների բողոքներով, ասել է ՄԱԿ- ի փորձագետը։

«Ինքնորոշումը իրավունքի իրացման եւ ճանաչման չափանիշերը պետք է կիրառվեն համահավասար եւ ոչ ընտրովի։ Ինքնորոշումը ժողովրդավարության արտահայտություն է, որը «Մենք՝ ժողովուրդներս խոստանում ենք սատարել որպես անհրաժեշտ քայլ ժողովրդավարական եւ հավասար աշխարհակարգի ձեւավորման համար»,- ասված է ՄԱԿ- ի անկախ փորձագետի զեկույցում։

Ցուցադրել ավելի
Back to top button