Քաղաքական

ՀՀ նախագահը կմեկնի Հորդանան

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 29-ին պաշտոնական այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այցի շրջանակներում հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի, վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

Հայ-հորդանանյան բանակցությունների արդյունքներով նախատեսված է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում:

Ցուցադրել ավելի
Back to top button