Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք Տորոնտոյում` ուղղված Արցախի զարգացմանը

Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան գալա-ճաշկերույթը: Երեկոյի գլխավոր բանախոսն է եղել  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դիմելով ներկաներին՝ նա շնորհավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի հիմնադրման 22-րդ հոբելյանը, անդրադարձել հիմնադրամի գործունեությանը Հայաստանում ու Արցախում՝ ընդգծելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում աշխարհասփյուռ հայության ներգրավման կարևորությունը: Դեսպան Եգանյանը հյուրերին ներկայացրել է նաև հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան կես միլիոն դոլարի նվիրատվությունները կուղղվեն Արցախի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button