Հասարակություն
Խորհրդարանական լրագրողներն իրենց աշխատանքում նոր խնդիրների առաջ են կանգնում


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Աժ-ում լրագրողների հավատարմագրման կարգը թեեւ ընդունվել է 2009թ-ին, սակայն այս նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների համար այժմ ի հայտ են եկան որոշ անհարմարություններ: ԱԺ հասարակայնության և տեղեկատվության վարչության նորանաշանակ պետ Արսեն Բաբայանը զգուշացրել է, որ այն լրագրողները, ովքեր կխախտեն հավատարմագրման կարգը, կզրկվեն ԱԺ նիստերը լուսաբանելու հնարավորությունից:
Խոսքի ազատության պաշտանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ԱԺ- ում լրագրողների հավատարմագրման կարգի որոշ կետերում թաքնված գրաքննություն է նկատում։