Ինչ ունենք այսօր կոմպոզիտորական դպրոցում. մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը


Ալիսա Գեւորգյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Շատ հետաքրքիր և խայտաբղետ. այսպես է բնորոշում անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հայ կոմպոզիտորական դպրոցի երիտասարդ սերնդին: «Ավանդականի ու ավանգարդի միաձուլումը չափազանց հետաքիքիր լուծումներ է ստանում ամենաերիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններում»,- ըստ մաեստրո Մանսուրյանի՝ արմատներին վերադառնալու միտումը կա աշխարհում և համաշխարհային արվեստի այդ զարկերակը շոշափելու կարողությունն ունեն նաև հայ երիտասարդ կոմպոզիտորները:
Հայաստանի կոմպոզիտորների միությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերիր 3- ը կազմակերպել է Հայ ժամանանակակից երաժշտության փառատոնը, որի շրջանակներում կհնչեն ժամանակակից հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ: Նախագիծը համախմբել է հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվներին, ինչպես նաև մենակատարների Հայաստանից, Չինաստանից , Իսրայելից և Շվեյցարիայից:
Ըստ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի՝ փառատոնին հրավիրված են նաև աշխարհի առաջատար հրատարակչությունների ներկայացուցիչներ, որոնք կընտրեն և կհրատարակեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:
«Ներկայացվելու են ստեղծագործություններ, որոնք գրվել են 2000 թվականից հետո: Փորձելու ենք հանրագումարի բերել այն, ինչ ստեղծվել է անկախ Հյաստանում»,- ասում է կոմպոզիտորների միության նախագահը: