Հասարակություն

Քննարկվել է Ցեղասպանության 100- րդ տարելիցի միջոցառումների կազմակերպումը

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, միջազգային ասպարեզում հայ մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր են գնահատել այսօր Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին:

Վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է  հոգևոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ժառանգության մաս կազմող հայ հոգևոր մշակույթի ճանաչմանը:

Կարդինալ Ռավազին կարևորել է երկկողմ համագործակցությունը՝ հայկական մշակույթը Սուրբ Աթոռում լավագույնս ներկայացնելու գործում և համոզմունք հայտնել, որ փոխայցելությունները կնպաստեն Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button