
Փարիզում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը, թվիթերյան իր էջում գրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը։
Մինչ այս Փարիզում Ֆրանսիայի նախագահը առանձին հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, իսկ դրանից հետո նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ։