Քաղաքական

Սարգսյան-Օլանդ-Ալիեւ հանդիպումը՝ այսօր

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով երեկ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի շրջանակներում այսօր ՀՀ նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:

Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Ավելի ուշ, Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները:

Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների գագաթաժողովը տեղի կունենա Ելիսեյան պալատում: Այս մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Գագաթնաժողովի նպատակն է՝ ապահովել կողմերի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում երկու ամիս առաջ արձանագրված լարվածությունից հետո»,- գրել է գործակալությունը:

Սպասվում է, որ երեք երկրի առաջնորդների համար կտրվի ճաշ, որի ընթացքում նախատեսված է քննարկում Կովկասի ապագայի առավել լայն թեմաների շուրջ:

Ցուցադրել ավելի
Back to top button