Միջազգային
Ռուսաստանի և Վրաստանի միջև կանոնավոր չվերթերը վերականգնվել են


Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը 6 տարվա ընդմիջումից հետո իրականացրել է Մոսկվայից Թբիլիսի առաջին կանոնավոր չվերթը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարել էր 2008 թ. օգոստոսյան պատերազմի ժամանակ: Դրանից մի քանի ամիս անց թույլ են տրվել միայն չարտերային չվերթեր, որոնք ժամանակ առ ժամանակ իրականացրել են S7 և Georgian Airways ավիաընկերությունները:
Միայն այս տարի կողմերը համաձայնեցին վերականգնել երկու երկրների միջև կանոնավոր թռիչքները, ինչի թույլտվություն են ստացել ռուսական 7 ավիաընկերություններ: