Միջազգային

Ռադայում կոալիցիա կձեւավորվի

Ուկրաինայում ամփոփում են երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները,«Պյոտոր Պորոշենկոյի բլոկի» ու Արսենի Յացենյուկի «Ազգային ճակատ»-ի միջև միջև ընթանում են բանակցություններ՝ խորհրդարանական  կոալիցիայի ձևավորման թեմայով, քանի որ երկու քաղաքական ուժերի միջև քվեները բաշխվում են գրեթե հավասարապես:

Ինչպես այսօր հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն, կոալիցիոն համաձայհնագիրն արդեն պատրաստ է, այն ուրվագծում է երկրի զարգացման հեռանկաները մինչև 2020 թվականը և հավատարմությունը զարգացման եվրոպական հեռտանկարին: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով խորհդարան են անցնում նաև Լվովի քաղաքապետի ղեկավարած Անդրեյ Սադովիի ղեկավարած քաղաքական ուժը, Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր բլոկը», Օլեգ Լյաշկոյի Ծայրահեղական կուսակցությունը, Յուլիա Տիմոշենկոյի «Բատկիվշինա»-ն:

Կոմունիստներն այս ընտրություններից հետո կդառնան արտախորհրդարանական քաղաքական ուժ, 5 տոկոսանոց ընտրական շեմը չի հաղթահարել նաև «Աջ սեկտորը»: Ընդհանուր առմամբ 5 տարի ժամկետով ընտրվել է 423 խորհրդարանական՝ 225-ը կուսակցական ցուցակներով, 198-ը մեծամասնական ընտրակարգով, այս ճանապարհով խորհրդարան է անցել նաև Պյոտոր Պորոշենկոյի որդին՝ Ալեքսեյ Պորոշենկոն:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Կոնստանտին Խիվրենկոն հայտնել է, որ կայացած քվեարկության վրաբերյալ ամբողջական էլեկտոնային տնվյալները կհրապարակվեն չորեքշաբթի երեկոյան կամ հինգշաբթի առավոտյան: Պաշտոնական Մոսկվան այսօր հայտրարարել է, որ ճանաչում է Ուկրաինայի արտատահերթ խորհրդարանական ընտրությունները:

Դոնեցկի և Լուգանսկի ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկությունը կազմակերպել չի հաջողվել՝ այնտեղ տիրող պատերազմական իրավիճակի պատճառով: Քվերակությունն անցկացվել է ընտրողների ցածր մասնակցության պայմաններում, մանդատների մեծ մասը ստացել են Ուկրաինայի ներկայիս իշխանությունների հակառակորդները: Քվեարկության օրը Դոնբասում ռազմական գործողություններ են տեղի ունեցել, դրանք շարունակվում են նաև այսօր:

Ռիա-Նովոստի գործակալության հաղորդմամբ,Դոնեցկում առավոտյան որոտացել է մի քանի պայթյուն, կրակում են քաղաղի մի քանի շրջաններում, հիմնականում խոշոր տրամաչափի զենքով:

Ցուցադրել ավելի
Back to top button