Հասարակություն

Պե՞տք են Հայաստանին մասնագիտական թանգարանները

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հոգեբույժ  Հարություն Մինասյանը հակադրություն է տեսնում կառավարության՝ իրականացվող զբոսաշրջային ծրագրերի եւ հայտարարված նպատակների մեջ։ Զբոսաշրջային գործակալություններն առաջարկ- փաթեթներում ներառում են հիմանականում «Գառնի» պատմամշակությային արգելոց-թանգարանը, «Զվարթնոցը», իսկ օտարերկրացիներին հարկավոր է նաև ցուցադրել մեր նեղ մասնագիտական ուղղվածությամբ թանգարանները, որպեսզի նրանք պատկերացում կազմեն հայի գիտական մտքի մասին, ասում է նա։

Բժիշկ Մինասյանը հայ բժշկության պատմությունն ամբողջացնող ցուցանմուշների հսկայական արխիվ է հավաքել ու այսօր այն հանրությանը ներկայացնելու կարք ունի, սակայն տարածք չկա: Առայժ 5 հազար ցուցանմուշ գետնին ու անխնամ ներկայացված է «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնում։

«Իմ հավաքածուն ընգրկում է 30 հազար ցուցանմուշ՝ կահույքի մասեր, կարասներ, սնդուկներ, որտեղ բժշիկները պահել են իրենց դեղաբույսերը, կան նաև տարբեր ժամանակաշրջանների բժշկական սարքավորումներ։ 2000 հնամենի գրքեր կան նաև արխիվում։ Շատերի վրա ինքնագրեր են, կնիքներ»,- իր հավաքածուն այսպես է նկարագրում Հարություն Մինասյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button