Միջազգային
Չարյաց փոքրագույնը՝ Ղրղզստանը ընտրել է ԵՏՄ- ն


Ղրղզտանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը այլտնտրանք չունի: Մաքսային միությանն անդամակցությունից հետո Ղրղզստանում հնարավոր է գնաճ, սակայն, եթե հրաժարվենք, ապա կբախվենք է՛լ ավելի մեծ սոցիալ-տնտեսական խնդիրների, հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։
«Թող վիրավորական չլինի կազմակերպության անդամ երկրների համար, սակայն մենք ընտրում ենք երկու չարիքներից փոքրագույնը, մենք այլ ելք չունենք»,- ասել է Ղրղզստանի նախագահը։