Քաղաքական

Լիտվայի ԱԳ նախարարը Երեւանին կոչ է արել սերտորեն համագործակցել ԵՄ հետ

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը Հայաստանի իշխանություններին կոչ է արել՝ չնայած Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, սերտ համագործակցել Եվրամիության հետ: Լիտվական BNS գործակալությունն այսօր, ամփոփելով Լինկյավիչուսիանցած շաբաթ կատարած այցը Երևան, գրում է, որ, Լիտվայի արտգործնախարարի կարծիքով, Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չպետք է խոչընդոտ դառնա Եվրամիության և Հայաստանի կառուցողական երկխոսության համար:

Գործակալությունը գրում է, որ Հայաստանի նախագահի և արտգործնախարարների հետ հանդիպումներում Լինկյավիչուսը ընդգծել է, որ Երևանի ու Եվրամիության հարաբերությունները կարևոր խթան են Հայաստանի ներքին բարեփոխումների համար, և Լիտվան պատրաստ է աջակցել երկխոսությանը։ «Եվրամիությունը պետք է շարունակի ամրապնդել Հայաստանի հետ համագործակցությունը բոլոր բնագավառներում»՝ հղում անելով արտգործնախարարին այսօր գրում է լիտվական գործակալությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button