

Ցեղասպանություն իրականացնող կառավարություններին զենք վաճառելը հավասարազոր է Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիային զենք վաճառելուն,- իսրայելական «Հաարեց» օրաթերթին ասել է պրոֆեսոր Յաիր Աուրոն:
Հոդվածի հեղինակը քաջատեղյակ է ԼՂ հիմնահարցին, խաղաղության մրցանակ է ստացել Հայաստանի Հանրապետության նախագահից, եղել է ՀՀ-ում, և անձամբ դիմել է Իսրայելի Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով զենք չվաճառել Ադրբեջանին:
Պրոֆեսորը նշում է, որ նման դիրքորոշում է հայտնում Ադրբեջանում հայերի դեմ ատելության է՛լ ավելի լայն հռետորաբանության ֆոնին:
«Այս լույսի ներքո, երբ Ադրբեջանում շարունակում են աճել հայերի նկատմամբ ատելության դրսեւորումները, ինչպես նաեւ ավելանում է Ադրբեջանի ռազմական ներուժն ու ներքին լարվածությունը, ուստի պատերազմի վերսկսման դեպքում, Ադրբեջանը հայ բնակչության դեմ կրկին ջարդեր կիրականացնի ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ հայերի անկլավ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում:
Նախորդ ամսին Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնին մեկնել էր Ադրբեջան՝ հանդիպելու երկրի ռազմական եւ պետական գերատեսչությունների ղեկավարների ՝ այդ թվում նաեւ երկրի նախագահի հետ:
Բայց հակամարտության հանգուցալուծումը գուցե դեռ շատ չի ուշացել: Իսրայելը բարոյական պարտականություն է կրում այս հարցի կապակցությամբ՝ միջազգային պարտականություն: Շատ լուրջ կլինի, եթե Ադրբեջանի անվտանգության ուժերը պատերազմական մարդկության դեմ կատարեն հանցագործություն՝ օգտագործելով իսրայելական զինամթերքը:
Հաջորդ տարի կլրանա հայ ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանության 100-րդ տարելիցը, իսկ ադրբեջանցիների հարձակումները, եթե տեղի ունենան, այդ օրերի ցավալի իրադարձությունների հիշեցում կարող է լինել»:
Հոդվածագիրը նշում է, որ վերջին տարիներին Իսրայելը դարձել է Ադրբեջանին զենք մատակարարող գլխավոր երկրներից մեկը, եթե ոչ հիմնականը:
Սակայն սա առաջին անգամը չէ, որ Իսրայելը զենք է վաճառում ցեղասպանություն գործող կողմին. այդպես, 1990-ականների Բալկանյան պատերազմում Իսրայելը զենք էր վաճառում սերբերին՝ չնայած ՄԱԿ-ի արգելանքին: