Հասարակություն

Ի՞նչ անել թափառող կենդանիների հետ. բողոքի ցույց Երեւանի քաղաքապետարանի մոտ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր քաղաքապետարանի մոտ մի խումբ ակտիվիստներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել՝ ի պաշտպանություն թափառող կենդանիների, մասնավորապես` շների: Վերջին 5 օրերին կենդանասերները մայրաքաղաքի փողոցներում շների զանգվածային սպանդի ականատեսն են եղել։ Խնդրին լուծում տալու համար նրանք ակնկալում են քաղաքապետարանի աջակցությունը: Պահանջը մեկն է՝ ոչ թե վերացնել թափառող շներին, այլ ստեղծել կացարաններ և ստերիլիզացնել դրանց:

Քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը «Ռադիոլուրին» հայտնել է, որ 2006 թվականից թափառող շների դեմ պայքարի ծրագիրն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանի պատվերով «Յունիֆգրաֆ- Իքս» ՍՊԸ- ին քաղաքային  բյուջեից տարեկան 220 միլիոն դրամ է հատկացնում։ Ընկերությունը, ըստ պայմանագրի, պետք է իրականացնի առողջ շների ստերիլիզացում և հիվանդների  քնեցում:

Ցուցադրել ավելի
Back to top button