Հասարակություն

Եղածը քանդել, թե՞ վերակառուցել. ինչ են ուզում «միտինգավորները»՝ ըստ մտավորականների

Ալիսա Գևորգյան
Հասմիկ Դիլամյան
«Ռադիոլուր»

Ո՞ւր է գնում Հայաստանը. գրող-հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանի համոզմամբ՝ բոլորս էլ լավ գիտենք՝ թե ուր է գնում Հայաստանը, բայց սիրում ենք  հարցը անընդհատ կրկնել: Անձամբ իր կարծիքով Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով՝ ի դեմս նոր սերնդի, որն ավելի լավն է, քան իր սերունդը, ինչպես ասում է:  «Վատն այն է, որ տնտեսությունը մի տեսակ բևեռված է, գտնվում է ընդամենը մի քանի հոգու ձեռքում, բայց դա էլ ժամանակավոր է»,-ասում է մտավորականը:

Ներքաղաքական վերջին զարգացումների մասին. ինչ են ցանականում միևնույն հարթակում հայտնված երեք քաղաքական ուժերը, ինչ կապ ունեն միմյանց հետ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը Մերուժան Տեր Գուլանյանի համար առնվազն անհասկանալի է:

Ի տարբերություն Մերուժան Տեր-Գուլանյանի Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ողջունում է ընդդիմության հանրահավաքները: Ավելին,  նա համոզված է, որ քաղաքակիրթ պահվածքով նրանք նոր քաղաքական մշակույթ են ձևավորում Հայաստանում:

Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակը մտավորականների գնահատմամբ: Գնահատականները՝ըստ գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի և Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանի:

Back to top button