Տնտեսական

Աշխատանքի տոնավաճառ՝ արտերկրի հայերին Հայաստան բերելու նպատակով

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

 

 

Արտերկրում ապրող հայերին Հայաստան բերելու նպատակով մշակվել է մի ծրագիր, ըստ որի նախատեսվում է դրսում աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու միջոցով խթանել հայերի վերադարձը հայրենիք: Առաջին նման տոնավաճառը կազմակերպվել էր այս ամիս՝ հոկտեմբերի 11-ին Ֆրանկֆուրտում: 9 գործատու է մասնակցել տոնավաճառին, դրսից էլ 15 հայ երիտասադ է ինքնակենսագրական թողել, 20-ը թողել են իրենց կոնտակտները, վերադարձի մասին, սակայն, առայժմ խոսելը վաղ է:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Դագմար Բոթը, ով ներկա է գտնվել տոնավաճառին, տեղեկացեց, որ գործատուների շրջանում հիմանկանում կա ՏՏ, ագրոբիզնեսի և հյուրանոցային ծառայությունների ոլորտում աշխատողների պահանջարկ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը հստակեցրեց, որ ծրագրի նպատակը դրսում կրթություն ստացած հայ երիտասարդների Հայաստան վերադարձի հարցն է:

Ցուցադրել ավելի
Back to top button