Տնտեսական

Անում ենք ամեն ինչ մեր տնտեսության կայուն զարգացման համար.ՀՀ վարչապետ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

«Ժողովրդավարություն». վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այսպես է բնութագրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ըննդիմադիր հայտարարությունները՝ հավելելով. «յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու»: Կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ օրենքի շրջանակներում կազմակերպվող հանրահավանքներին նորմալ է  վերաբերվում: Թեև հակիրճ, սակայն, վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական տարվան ու Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:

Հովիկ Աբրահամյան.«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր տնտեսությունը կայուն զարգացում ունենա տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող պրոցեսների մեջ: Բայց բոլորդ գիտեք, որ մենք ունենք նաև Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում բացասական ազդեցություն մեր տնտեսության վրա: Հունվար-Սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմում է չորս տոկոս, եթե կարողանանք մինչև տարեվերջ ապահովել այդ թիվը, ես դա ձեռքբերում կհամարեմ: Որքան երկար տևեն այդ սանկցիաները, այնքան դրանք ավելի շատ ազդեցություն կունենան մեր տնտեսության  վրա»:

Հավելենք, որ կառավարության ղեկավարն այսօր մասնակցել է «Հայաստանը տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագիրը կրող ներդրումային համաժողովին:  Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը պատմական անդրադարձ է կատարել հայկական ոսկեգործության պատմությանը, նշել, որ համաժողովի հիմնական նպատակը ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները ներկայացնելն է: Համաժողովին մասնակցում են հայրենական ու արտասահամյան ոսկեգործության ոլորտի շուրջ 300 ներկայացուցիչներ:

Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյան. «ՀՀ իրականացնում է բաց դռների քաղաքականություն՝ օտարերկյա ներդումների համար, ստեղծված են ինչպես բարենպաստ գործարար միջավայր, օրենսդրական անհրաժեշտ ենթակառուցվածք, այնպես էլ մշակված են և իրականացվում են ՀՀ կառավարության տարբեր միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել օտարերկյա ներդրումների հոսքը ՀՀ:  Ներդրումների ներգրավման նպատակով ստեղծվել են նաև ազատ տնտեսական գոտիներ, այդ թվում՝ ոսկեգործությանը և ադամանդագործությանը նվիրված: Տվյալ գոտիները ներդրողներին թույլ են տալիս ներդրողներին առավել նպաստավոր և արտոնյալ պայմաններում կազմակերպել իրնեց արտադրությունը և ավելի մրցունակ լինել միջազգային շուկայում»:

Ցուցադրել ավելի
Back to top button