Միջազգային

Մոսկվայում 7 հազար միգրանտ բերման է ենթարկվել

Նախորդ օրերին ավելի քան 7 հազար ներգաղթյալներ են հայտնվել Մոսկվայի ոստիկանության բաժանմունքներում՝ Ռուսաստանում իրենց գտնվելու օրինականությունն ստուգելու նպատակով, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Արդյունքում՝ հարուցվել է 20 քրեական գործ, կազմել 500- ից ավելի վարչական խախտման արձանագրություն։

«Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունը քաղաքի կառավարության, Միգրացիոն եւ Դաշնային ծառայությունների մայրաքաղաքի վարչությունների եւ հատուկ ծառայությունների աջակցությամբ հոկտեմբերի 23- ից նոյեմբերի 2- ն անցկացնելու են «Միգրանտ 2014» օպերատիվ- պրոֆիլակտիկ համալիր միջոցառումներ»,- գործակալությանը հայտնել են ՆԳՆ քաղաքային վարչությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button