Տնտեսական

«Հայկական միրգ» ծրագիրը. ինչո՞ւ նախատեսվածից քիչ այգիներ են հիմնվելու

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության՝  2011թ մարտի 24-ի  որոշմամբ   գյուղատնտեսության ոլորտում հեղափոխական  ծրագրի մեկնարկ էր  ազդարարվել: Ստեղծվել է  «Հայկական  միրգ»  ԲԲԸ , որի հիմնական նպատակը ինտենսիվ պտղաբուծության զարգացումն էր։ Դրա համար նախատեսված էր 10 մլն դոլար ու 700 հա այգի երեք մարզերում ու 55 համայնքներում։ Այսօր արդեն  կարող ենք նկատել, որ  «Հայկական միրգ»  ընկերությունը բազմաթիվ քննադատությունների արժանացած ծրագրեից մեկն է:

«Եթե քննադատություններին մենք դիմանում ենք, մենք գործ ենք անում, որ քնադատվում ենք, մենք մեր գործն ենք կատարում, փորձում ենք Հայաստանի պտղաբուծությունը բարձր մակարդակի, բարձր հիմքերի վրա դնել»,- ասում Հայկական միրգ» ԲԲԸ  տնօրեն Հովիկ Հովհաննիսյանը։

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ նախապես հայտարարված 700 հա- ի  փոխարեն որոշվեց 306 հա այգի հիմնել՝ տնօրենը պատասխանում է. «Ծրագիրի որոշ դրույթներ  ի սկզբանե ճիշտ չէին կազմված: Շատ բաներ հաշվի չէին առնվել»։

Երկու տարվա ընթացքում  հիմնվել է այգի  50,8 հա տարացքում։  Ծրագրի սկզբնական  մշակմանը մասնակցել են իտալացի փորձագետներ,  ՀՀ մասնագետները չեն ընդգրկվել և ոչ կառույցից, փորձագետներին էլ հրավիրել էր ֆինանսավորող կողմը՝ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը:

Ցուցադրել ավելի
Back to top button