Միջազգային
Իրանուհին կախաղան է բարձրացվել


Հակառակ իրավապաշտպանների կոչերին՝ Թեհրանի բանտում կախաղան է բարձրացվել 26- ամյա Ռեյհան Ջաբարին, հայտնում է Բի Բի Սի- ն։
Նա մեղադրվել է Իրանի հետախուզության նախարարության նախկին աշխատակցին սպանելու մեջ։ Զաբարին հայտարարում էր, որ տղամարդը փորձում էր իրեն բռնաբարել։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր անում մահապատիժը չեղյալ հայտարարել, քանի որ, ըստ իրավապաշտպանների, հետաքննությունն ընթացել է լուրջ խախտումներով։