Տնտեսական
Գյուղատնտեսական տարին գոհացնող է, ասում են մասնագետները


Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Գյուղատնտեսական տարին կարելի է գնահատել բավարար, իսկ արդյուքներն էլ՝ գոհացնող,ասում են ոլորտի պատասխանատուները: «Ագրարագյուղացիական միավորում» հկ նախագահ Հրաչյա Բերբերյանը նշում է, որ այսօր հնարավորություն է տրված մեր գյուղատնտեսական ապրանքները իրացնել ռուսական շուկայում:Սակայն այդ ամենը իրականացնելու համար կառավարությունը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբեր ամսին հայ խաղողագործներն ահազանգեցին արտահանման ու իրացման խնդիրների մասին, քանի որ ռուսական շուկայում ավելացել է թուրքական էժան, բայց ցածրորակ խաղող։ Բերբերյանը կարծում է, որ այստեղ կառավարությունն անելիք ունի, որպեսզի հայկական գյուղմթերքը մրցունակ դարձնի ռուսական շուկայում։