

2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Սերբիա- Ալբանիա հավաքականների քաղաքական սկանդալի վերածված եւ ընդհատված խաղի առնչությամբ ՈւԵՖԱ- ն պատժել է երկու թիմերին էլ։
ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն, իսկ Սերբիայի հավաքականից էլ կհնվի 3 միավոր: Միևնույն ժամանակ՝ Սերբիայի հավաքականը հաջորդ երկու տնային հանդիպումները կանցկացնի առանց երկրպագուների:
Այդ երկու հանդիպումներից մեկում սերբերը մրցելու են հենց Հայաստանի հավականի հետ և փաստորեն զրկված կլինեն երկրպագուների աջակցությունից:
ՈՒԵՖԱՆ Սերբիայի և Աբլանիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին տուգանել է նաև 100 հազար եվրոյով: